Սաուդյան թիմը պատրաստ է Մոհամեդ Սալահի համար վճարել 90 մլն եվրո

Լրագրող Ռուդի Գալետին հայտնում է, որ «Ալ-Իթթիհադը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ:

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստի համար վճարել ավելի քան 90 միլիոն եվրո։ «Ալ-Իթթիհադի» ղեկավարությունը կարծում է, որ նման գումարը կարող է փոխել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի դիրքորոշումը, ով չի ցանկանում բաժանվել եգիպտացուց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Իթթիհադը» Սալահին 180 միլիոն եվրոյի դիմաց երկու տարվա պայմանագիր է առաջարկել։

Այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 2 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Tramsfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։