«Միլանը» ցանկանում է գնել ՊՍԺ-ի հարձակվողին

«Միլանը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեի ծառայություններով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Իտալական ակումբը վարձավճարով է ցանկանում գնել ֆուտբոլիստին։ Բացի այդ, «ռոսոներիները» ցանկանում են, որ փարիզյան կողմը ծածկի աշխատավարձի մի մասը, քանի որ 21-ամյա ֆրանսիացին չափազանց բարձր աշխատավարձ ունի:

Հիշեցնենք, որ Էկիտիկեն ՊՍԺ է տեղափոխվել «Ռեյմսից» 2022 թվականի ամռանը։ Դրանից հետո նա մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։