Ժերեմի Դոկուն տեղափոխվել է անգլիական գրանդ

«Ռենի» հարձակվող Ժերեմի Դոկուն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա հարձակվողի տրանսֆերային գումարը կկազմի 60 մլն եվրո։ Նա այս շաբաթ բուժզննում կանցնի։

Այս մրցաշրջանում Դոկուն «Ռենի» կազմում անցկացրած 1 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 28 միլիոն եվրո։