Ռոմելու Լուկակուն մարզվում է «Չելսիի» երկրորդ թիմի հետ

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագան մնում է անորոշ։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ 30-ամյա բելգիացին այժմ մարզվում է «Չելսիի» երկրորդ թիմի հետ։

Լուկակուն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, սակայն իրավիճակը բարդ է։ «Յուվենտուսը» կարող է պայմանագիր կնքել հարձակվողի հետ միայն Դուշան Վլահովիչի հեռանալու դեպքում, իսկ «Ինտերը» հրաժարվել է ֆուտբոլիստից։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։