Անսու Ֆատին առաջարկներ ունի Պրեմիեր Լիգայի ակումբներից

Իսպանացի հարձակվող Անսու Ֆատին առաջարկներ ունի Պրեմիեր Լիգայի ակումբներից։ Այնուամենայնիվ, 20-ամյա հարձակվողը ցանկանում է մնալ «Բարսելոնայում» և փորձել հաջողության հասնել իր հարազատ ակումբում։

Լրագրող Հելենա Կոնդիսի խոսքով՝ Ֆատին կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի ակումբ միայն այն դեպքում, եթե ստանա իսկապես տպավորիչ առաջարկ։ Հակառակ դեպքում նա կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 35 միլիոն եվրո։