ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Մենք գիտենք, որ մանկուց նա երկրպագում էր «Ռեալին»»

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Լուիս Ֆերնանդեսը աբդրադարձել է Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Մբապպեն ցանկանում է տեղափոխվել այնտեղ։ «Ռեալը» միշտ եղել է նրա երազանքը։ Մենք գիտենք, որ մանկուց նա երկրպագում էր «Ռեալին»,- Ֆերնանդեսի խոսքերը մեջբերում է AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա Մբապպեն ծրագրում է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարել և մոտ են գործարքի կնքմանը։