ՊՍԺ-ն պատրաստ է անհավանական արժեքով վաճառել Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին 250 միլիոն եվրոյով, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը դեռ սպասում է Մադրիդի «Ռեալի» առաջարկին։

Հաղորդվում էր, որ Մբապպեն ՊՍԺ-ի ղեկավարությանը խոստացել է 2024 թվականի ամռանը պայմանագրի ավարտից հետո թիմը չհեռանալ անվճար տրանսֆերով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ին Մբապպեի տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ առաջարկ կանի։

24-ամյա Կիլիան Մբապպեն անցած մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։