«Չելսիի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Անգլիական մեկ այլ թիմ

«Չելսիի» և Անգլիայի մինչև 19 տարեկանների պաշտպան Լյուիս Հոլը վարձավճարով տեղափոխվել է «Նյուքասլ»։

Ակումբների միջև պայմանագիրը պարունակում է գնման կետ, եթե ֆուտբոլիստը լավ հանդես գա «Նյուքասլի» կազմում։ Անգլիացին հանդես կգա 20-րդ խաղային համարի ներքո։

«Չելսիի» հիմնական թիմի կազմում ֆուտբոլիստը հաջողվել է անցկացնել 12 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։