«Նապոլին» և «Սելտան» փորձում են լուծել խնդիրը

«Նապոլին» և «Սելտան» փորձում են խնդրի լուծումը գտնել կիսապաշտպան Գաբրի Վեյգայի տրանսֆերի շուրջ բանակցություններում։ Հիշեցնենք, որ իտալական ակումբը նախկինում համաձայնեցրել էր գործարքի բոլոր պայմանները, սակայն հետո խնդիրներ առաջացան թիմերի միջև։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ակումբները ներկայումս փորձում են հարթել բոլոր տարաձայնությունները: Ֆուտբոլիստը դեռ չի ստացել Իտալիա թռչելու թույլտվություն։

Հիշեցնենք, որ Վեյգան «Նապոլիում» պետք է փոխարիներ կիսապաշտպան Պյոտր Զելինսկուն, սակայն լեհի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա ձախողվեց։