Մոյզե Քինը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Լրագրող Ռոմեո Ագրեստիի խոսքով՝ իտալացի հարձակվողը հայտնվել է «Ֆուլհեմի» ուշադրության կենտրոնում, որը պարզապես փոխարինող է փնտրում իր հարձակվող Ալեքսանդր Միտրովիչին։ Հիշեցնենք, որ սերբը տեղափոխվել է «Ալ-Հիլալ»։

Քինը նախկինում հանդես էր գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգայում «Էվերթոնի» կազմում։