Մոհամեդ Սալահը շարունակում է մնալ սաուդյան թիմի ուշադրության կենտրոնում

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը շարունակում է մնալ սաուդյան «Ալ-Իթթիհադի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

Ակումբի ղեկավարությունը հանուն եգիպտացու հետ պայմանագիր կնքելու պատրաստ է թիմից հեռացնել այս ամառ շոտլանդական «Սելթիկից» 30 միլիոն եվրոյով գնված պորտուգալացի Ժոտային։ Դա արվելու է, քանի որ սաուդյան ակումբը այլևս չունի լեգեոներների հասանելի տարածք՝ սահմանափակման պատճառով։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 65 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։