«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կարող էր տեղափոխվել «Ռոմա»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող էր տեղափոխվել «Ռոմա», հայտնում է իտալական մամուլը։

Գործարքը ձախողվեց հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի սկզբունքային դիրքորոշման պատճառով։ Պորտուգալացի մասնագետը կտրականապես դեմ է եղել անգլիացու հրավերին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։