«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող էր տեղափոխվել «Ռոմա», հայտնում է իտալական մամուլը։
Գործարքը ձախողվեց հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի սկզբունքային դիրքորոշման պատճառով։ Պորտուգալացի մասնագետը կտրականապես դեմ է եղել անգլիացու հրավերին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։