«Սելթիկի» նախկին հարձակվող Ջոտան պայմանագիրը ստորագրելուց ընդամենը մեկ ամիս անց կարող է հեռանալ սաուդյան «Ալ-Իթթիհադից»։
Պորտուգալացուն այս ամառ գնեցին 25 միլիոն ֆունտ ստերլինգով, բայց, հավանաբար, նա պատրաստվում է հեռանալ ու վերադառնալ Եվրոպա։
Սաուդյան Արաբիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ջոտան, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը, սակայն դեռ հայտնի չէ, թե ուր է գնալու և ինչու է ընդհանրապես հեռանում։