ՊՍԺ-ի ղեկավարությունը վստահ է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն կմնա ակումբում

ՊՍԺ-ի ղեկավարությունը լիովին վստահ է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն կմնա ակումբում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր «Թվիթեր»-ում։

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ղեկավարների մոտ նման տրամադրություններ են առաջացել Մբապպեի՝ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ զրույցից հետո։ Փարիզցիները չեն ակնկալում, որ Մադրիդի «Ռեալը» հարձակվողի տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում առաջարկ կանի։

24-ամյա Մբապեն այս մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության մեկ խաղում կարողացել է մասնակցել ՊՍԺ-ի կազմում՝ խփելով մեկ գոլ։ Հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Ավելի վաղ Մբապպեն հրաժարվել էր 2024/2025 մրցաշրջանի համար պայմանագրի ավտոմատ երկարաձգման տարբերակից։