Անգլիական գրանդը ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին

«Լիվերպուլը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին ձեռք բերելու տարբերակը:

Ինչպես հայտնում է talkSPORT-ը, «Լիվերպուլը» դիտարկում է 27-ամյա անգլիացուն ձեռք բերելու տարբերակը՝ Մոյսես Կայսեդոյին և Ռոմեու Լավիային ձեռք բերելու անհաջող փորձերից հետո, ովքեր որոշել են կարիերան շարունակել «Չելսիում»:

Բացի այդ, «կարմիրները» չեն կարողանում պայմանավորվել «Բավարիայի» հետ հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տեղափոխության հարցում։

Transfermarkt-ը Ֆիլիպսին գնահատում է 32 միլիոն եվրո: