Մարկոս Ալոնսոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն չի ցանկանում հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Սերխի Կապդևիլան։ «Բարսելոնան» դեռ ֆուտբոլիստին չի գրանցել Լա լիգայի նոր մրցաշրջանի համար, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստի ապագան հստակեցված չէ։ Ալոնսոն հույս ունի, որ ակումբը կարող է իրեն գրանցելու միջոց գտնել։

32-ամյա իսպանացին միացել է «Բարսելոնային» անցած ամառ՝ «Չելսիից» անվճար տրանսֆերի շնորհիվ: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Ալոնսոն Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։