ՊՍԺ-ն երկրորդ առաջարկն է պատրաստել Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերի համար

ՊՍԺ-ն երկրորդ առաջարկն է պատրաստել Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերի համար։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, «Այնթրախտին» նոր առաջարկ կուղարկվի 24-ամյա հարձակվողի համար 70 միլիոն եվրոյի և բոնուսների դիմաց:

ՊՍԺ-ի 65 միլիոն եվրոյի առաջին առաջարկը՝ ներառյալ բոնուսները, ավելի վաղ մերժվել էր։ Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» ցանկանում է 80-90 միլիոն եվրո ստանալ նրա համար, որին ձեռք է բերել անցած ամառ անվճար «Նանտից»:

Նշվում է, որ ՊՍԺ-ն արդեն պայմանավորվել է Կոլո-Մուանիի հետ։ Այժմ ակումբին մնում է համաձայնության գալ «Այնթրախտի» հետ։ Բունդեսլիգայի առաջին տուրում կայացած «Այնտրախտ» – «Դարմշտադտ» (1:0) խաղում ֆրանսիացին խփեց հաղթական գոլը։