Ալեքսիս Սանչեսը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան ասել է, որ «ներաձուրիի» նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսն իրեն ասել է, որ ցանկանում է վերադառնալ իտալական ակումբ:

«Կորրեան ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ, և այո, Սանչեսն իսկապես ցանկանում է վերադառնալ այստեղ: Ալեքսիսը մեզ հստակ «ազդանշաններ» ուղարկեց «Ինտեր» վերադառնալու իր ցանկության մասին, ճիշտ է»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ալեքսիս Սանչեսը «Ինտերում» խաղացել է 2019 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի օգոստոսը։ Նա թիմի հետ հաղթել է Իտալիայի առաջնությունը, ինչպես նաև երկրի գավաթն ու Սուպերգավաթը։ Հարձակվողը «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 109 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ:

2022/23 մրցաշրջանում 34-ամյա չիլիացին Մարսելի կազմում անցկացրել է 44 հանդիպում և բոլոր մրցաշարերում դարձել 18 գոլի հեղինակ։ Այս պահին Սանչեսն ազատ գործակալի կարգավիճակում է։