«Ալ-Ահլին» պաշտոնական առաջարկ է արել Ռոդրիգո Դե Պոլի համար

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» 32 միլիոն եվրոյի առաջարկ է արել Մադրիդի «Ատլետիկոյին» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլի համար, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, ըստ աղբյուրի, Դե Պոլը դարձել է «Ալ-Ահլիի» առաջնահերթ թիրախը «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու գործարքի ձախողումից հետո։

29-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2021 թվականից: Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հասցրել է հանդես գալ նաև իտալական «Ուդինեզեում», իսպանական «Վալենսիայում» և արգենտինական «Ռասինգում»։ Արգենտինայի հավաքականի կազմում Ռոդրիգոն դարձավ Աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթի և Ֆինալիսիմայի հաղթող։