Լիոնել Մեսսին դարձավ պատմության ամենաշատ գավաթ նվաճած ֆուտբոլիստը

Օգոստոսի 20-ին կայացել է «Նեշվիլ» – «Ինտեր Մայամի» Լիգայի գավաթի եզրափակիչը։ Հանդիպումն ավարտվեց Խերարդո Մարտինոյի սաների հաղթանակով (1:1, 10:9՝ 11 մետրանոցներ):

Լիոնել Մեսսիի համար այս գավաթը 44-րդն էր կարիերայում՝ ակումբի կամ ազգային թիմի կազմում միասին: Այս ցուցանիշով նա դուրս եկավ առաջին հորիզոնական՝ գերազանցելով բրազիլացի Դանի Ալվեսին։

Մեսսին նույնպես գոլ խփեց, որը նրա 10-րդն էր «Ինտեր Մայամիի» կազմում։