PREMIER LEAGUE. «Թոթենհեմը» տանը հաղթեց Էրիկ տեն Հագի թիմին

Անգլիական Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Թոթենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

«Թոթենհեմ Հոթսփուր» մարզադաշտում տեղի ունեցած խաղում տանտերերը կարողացան Պապե Սարի գոլի և Լիսանդրո Մարտինեսի ինքնագոլի շնորհիվ տոնել ԱՊԼ-ի առաջին հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «Թոթենհեմը» վաստակած միավորներով հավասարվեց «Լիվերպուլին» և «Բրենթֆորդին», որոնք ևս ունեն 4 միավոր։ «Թոթենհեմը» բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ ՄՅՈւ-ն այս պահին 10-րդն է՝ վաստակած 3 միավորով։

Պրեմիեր Լիգա․

«Թոթենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» 0:0 (2:0)

1:0 Պապե Սար (49)

2:0 Լիսանդրո Մարտինես (83, ինքնագոլ)