Էդուարդ Սպերցյանը չիրացրեց 11 մետրանոցը, «Լոկոմոտիվը» խլեց հաղթանակը խաղի վերջում

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց «Լոկոմոտիվի» դեմ։

«Ցլերը» 22-րդ րոպեին 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, սակայն Էդուարդ Սպերցյանը դիպուկ չէր։ Հանդիպման 47-րդ րոպեին Իլզատ Ախմետովը առաջ մղեց «ցլերին»։

Թվում էր, թե հանդիպումը նվազագույն հաշվով էլ կավարտվի, սակայն 90+8-րդ րոպեին Անտոն Միրանչուկը ոչ-ոքի կորզեց։