Լուկաս Պակետան չի հրավիրվել Բրազիլիայի հավաքական առաջիկա հանդիպմանը

«Վեսթ Հեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պակետան չի հրավիրվել Բրազիլիայի՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը՝ խաղադրույքների հետաքննության պատճառով: Այս մասին խոսել է «Սելեսաոյի» գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիզը։

«Պական մեր ցուցակում էր: Ինձ շատ է դուր գալիս այս ֆուտբոլիստը: Բայց մենք նրան հնարավորություն ենք տվել լուծելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են ֆուտբոլից։ Որպեսզի նրա համար ավելի հարմարավետ լինի ամեն ինչով զբաղվելը։

Մենք Բրազիլիայում արդեն ունեցել ենք նմանատիպ խնդիրներ։ Իրերը պարզելու համար ժամանակ է պետք: Ես իսկապես համակրում եմ Լուկասին, չնայած մենք երբեք միասին չենք աշխատել: Հենց որ լուծի այս խնդիրները, նրա համար ազգային հավաքականի դռները բաց կլինեն»,- Դինիզին է մեջբերում Goal-ը։