«Բավարիան» համաձայնել է Յոսիպ Ստանիշիչին վարձակալությամբ տալ Բունդեսլիգայի մեկ այլ ակումբի

«Բավարիայի» պաշտպան Յոսիպ Ստանիշիչը մոտ ժամանակներս կհեռանա թիմից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Նշվում է, որ մյունխենյան ակումբը համաձայնել է ֆուտբոլիստին վարձավճարով տալ։

Խորվաթացին ավելի վաղ բանավոր համաձայնության էր եկել «Բայերի» հետ։ Պաշտպանն արդեն հեռացել է թիմից՝ նախապատրաստվելու բուժզննմանը։