Յուրգեն Կլոպն անձամբ է զանգահարել Սոֆյան Ամրաբատին՝ համոզելու տեղափոխվել «Լիվերպուլ»

«Լիվերպուլը» այս ամառ ցանկանում է ձեռք բերել «Ֆիորենտինայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է զանգահարել 25-ամյա կիսապաշտպանին երեքշաբթի օրը՝ փորձելով համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Violanews-ը:

Ըստ աղբյուրի՝ Ամրաբատը եկել է այն եզրակացության, որ ակումբների միջև բանակցությունների փակուղու պատճառով առաջնային տարբերակ չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի համար և դիտարկում է այլ տարբերակներ։ «Ֆիորենտինան» դեռ պատրաստ չէ բաց թողնել մարոկկացուն 30 միլիոն եվրոյից ավելի քիչ։