Իլկայ Գյունդողան․ «Նա ամենահաջող մարզիչն է, որ եղել է իմ կարիերայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատմել է, որ իր կարիերայի լավագույն շրջանն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։

«Իմ կարիերայի լավագույն պահերը եղել են Պեպ Գվարդիոլայի հետ։ Ես նրան երբեք չեմ մոռանա։ Նա ամենահաջող մարզիչն է, որ եղել է իմ կարիերայում։ Նա նաև տակտիկապես լավագույնն էր։ Ես շատ բան սովորեցի Գվարդիոլայից և անչափ շնորհակալ եմ նրան համատեղ աշխատանքի համար»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

Գյունդողանը «Սիթիում» խաղացել է 2016-2023 թվականներին և Գվարդիոլայի գլխավորությամբ «Սիթիի» հետ նվաճել է 14 տիտղոս։