Ժոաու Ֆելիշը չի ընդգրկվել «Ատլետիկոյի» հայտացուցակում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ «Բետիսի» հետ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը կարգապահական միջոցներ մտցրեց Ֆելիշի նկատմամբ, ով վերջերս վիճեց գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի և բազմաթիվ թիմակիցների հետ։

Հիշեցնենք, որ Ֆելիշը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։