Իլկայ Գյունդողան. «Իմ կարիերայի լավագույն պահերը եղել են Պեպ Գվարդիոլայի հետ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատմել է, որ իր կարիերայի լավագույն շրջանն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։

«Իմ կարիերայի լավագույն պահերը եղել են Պեպ Գվարդիոլայի հետ։ Ես նրան երբեք չեմ մոռանա։ Սա ամենահաջող մարզիչն է, որ եղել է իմ կարիերայում։ Նա նաև տակտիկապես լավագույնն էր։ Ես շատ բան սովորեցի Գվարդիոլայից և անչափ շնորհակալ եմ նրան համատեղ աշխատանքի 7 հրաշալի տարիների համար»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

32-ամյա գերմանացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2016-ից 2023 թվականներին։ Ընդհանուր առմամբ, նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 304 հանդիպում, դարձել 60 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։