Եվրոպական գրանդը հետաքրքրված է Ռանդալ Կոլո-Մուանիի ծառայություններով

ՊՍԺ-ն հետաքրքրված է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, փարիզյան ակումբը բանակցություններ է վարում 24-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու շուրջ և լավ դիրքում է:

Անձամբ ֆուտբոլիստը ավելի վաղ հայտնել էր «Այնտրախտի» ղեկավարությանը այս ամառ ակումբը լքելու ցանկության մասին: Սպասվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 100 մլն եվրո։

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Կոլո-Մուանին 32 խաղում դարձել է 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։