Հայտնի է, թե որ խաղային համարի ներքո հանդես կգա Ուսման Դեմբելեն ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն հանդես կգա 10-րդ խաղային համարի մարզաշապիկով։ Սկզբում 26-ամյա ֆրանսիացին ընտրել է 23-րդ խաղային համարը, սակայն այն փոխել է տասը համարի, որը թողարկվել է փարիզցի հարձակվող Նեյմարի՝ «Ալ-Հիլալ» տեղափոխությունից հետո։

Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2017 թվականից։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։