«Լիվերպուլը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Շտուտգարտի» հետ կիսապաշտպան Վատարու Էնդոյի տրանսֆերի հարցում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար գերմանական ակումբը կստանա 18 մլն եվրո։ Պայմանագրի անձնական պայմանները համաձայնեցվել են այն բանից հետո, երբ ճապոնացի կիսապաշտպանը խնդրել է «Շտուտգարտին» բաց թողնել իրեն՝ իր երազանքն իրականացնելու համար։

Անցած մրցաշրջանում Էնդոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։