«Մանչեսթեր Սիթին» հաղթեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում:
Խոսեպ Գվարդիոլան 15 տարի տեւած մարզչական կարիերայում նվաճեց 36-րդ գավաթը։ Այս ցուցանիշով իսպանացի մասնագետն առաջ է անցել Միրչա Լուչեսկուից (35 տիտղոս 42 տարում)։
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է մնալ ֆուտբոլի պատմության ամենաշատ գավաթ նվաճած մարզիչը։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչը 39 տարվա ընթացքում 49 տիտղոս է նվաճել:
Գվարդիոլան նախկինում «Բարսելոնայի» հետ նվաճել էր 14 տիտղոս, «Բավարիայի» կազմում՝ 7, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 15 տիտղոս։