Սանտի Կասորլան կմիանա իսպանական ակումբին

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան կմիանա «Ռեալ Օվիեդոյին», որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

Սեգունդայում հանդես եկող ակումբը հայտարարել է 38-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Կասորլայի նախորդ ակումբը եղել է Քաթարի «Ալ-Սադը»:

Կասորլան 2008 և 2012 թվականների Եվրոպայի չեմպիոնն է Իսպանիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 81 հանդիպում և դարձել 15 գոլի հեղինակ։ «Արսենալի» հետ նա երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։