Նեյմարը այս ռեկորդով շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին, Ռոմելու Լուկակուին և Ուսման Դեմբելեին

Բրազիլացի Նեյմարը ռեկորդ է սահմանել իր տրանֆերների չափով։

2013 թվականին «Բարսելոնան» «Սանթոսից» գնեց Նեյմարին 88 միլիոնով, 2017 թվականին նա տեղափոխվեց ՊՍԺ՝ 222 միլիոնով։ Այժմ հարձակվողը տեղափոխվում է «Ալ-Հիլալ», գործարքը գնահատվում է 90 միլիոն եվրո։

Ընդհանուր առմամբ՝ Նեյմարի երեք տրանսֆերների համար ակումբները վճարել են 400 մլն եվրո, որը ռեկորդային ցուցանիշ է։

Ըստ Transfermarkt-ի՝ ակումբները պատմության ընթացքում վճարել են ավելի քան 200 միլիոն եվրո Ուսման Դեմբելեի (3 տրանսֆեր, 220 միլիոն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուի (4 տրանսֆեր, 247 միլիոն եվրո) և Ռոմելու Լուկակուի (7 տրանսֆեր, 333 միլիոն եվրո) համար: