Լուկաս Օկամպոս․ «Պարզապես պետք է կրկնել այն, ինչը մեզ հաղթանակ բերեց Եվրոպայի Լիգայում»

«Սևիլիայի» հարձակվող Լուկաս Օկամպոսը կիսվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղի մասին իր կարծիքով։

«Մենք փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում մեր ունեցած կազմով, որն ունենք: Մենք 90 րոպե կունենանք մի թիմի դեմ, որին շատ ենք հարգում, բայց մենք նաև դասեր ենք քաղել։ Պարզապես պետք է կրկնել այն, ինչը մեզ հաղթանակ բերեց Եվրոպայի Լիգայում։

Մենք գիտենք, որ հիմա պետք է փորձենք մեր բախտը, և ունենք 90 րոպե՝ գավաթը նվաճելու համար։ Սա մեծ խթան է ինձ և իմ թիմակիցների համար»,- Օկամպոսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։