Մարկո Վերատին՝ Նեյմարին․ «Դու առանձնահատուկ մարդ ես, իմ ընկեր»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հրաժեշտ է տվել բրազիլացի վինգեր Նեյմարին, ով երեքշաբթի օրը՝ օգոստոսի 15-ին, պաշտոնապես ներկայացվել է որպես սաուդյան «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ։

«Անհավատալի է եղել քեզ հետ նույն թիմում այս բոլոր տարիների ընթացքում: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք նոր թիմում և նոր առաջնությունում։ Դու առանձնահատուկ մարդ ես, իմ ընկեր»,- գրել է Վերատտին իր սոցիալական ցանցերում։

Վերատին և Նեյմարը ՊՍԺ-ում միասին խաղացել են 6 տարի։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ բրազիլացի հարձակվողը երկու տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Հիլալի» հետ, ով ընդհանուր առմամբ կստանա մոտ 300 միլիոն եվրո՝ առանց պայմանագրի հետագա երկարաձգման տարբերակի։ Նեյմարի աշխատավարձը մինչև 2025 թվականը կարող է հասնել 400 միլիոն եվրոյի՝ հնարավոր բոնուսների և կոմերցիոն գործարքների դեպքում: