«Մայնցի» պաշտպանը պայմանագիր է կնքել սաուդյան թիմի հետ

«Մայնցի» պաշտպան Ալեքսանդր Հեքը պայմանագիր է կնքել Սաուդյան «Ալ-Քադսիայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

29-ամյա գերմանացու հետ պայմանագիրը հաշվարկված է մինչև 2025 թվականի ամառ։

Անցած մրցաշրջանում Հեքը 22 հանդիպում է անցկացրել «Մայնցի» կազմում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։