Հինգ ֆուտբոլիստ կարող է հեռանալ «Չելսիից»

«Չելսին» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը կփորձի վաճառել թիմի հինգ ֆուտբոլիստների։ Լրագրող Նիզար Կինսելլայի խոսքով՝ ակումբի ղեկավարությունը ծրագրում են ազատվել Քոնոր Գալագերից, Կալում Հադսոն-Օդոյից, Հակիմ Զիեշից, Տրևո Չալոբայից և Յան Մացենից։

«Չելսին» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է ավելի քան 300 միլիոն եվրո և նախատեսում է ավելի շատ գումար ծախսել, ուստի վաճառքը պարտադիր է թիմի համար: Թիմը ցանկանում է ազատվել նաև Ռոմելու Լուկակուից, ով բացի Սաուդյան Արաբիայից, կարիերայի համար այլ տարբերակներ չունի։