«Ռոման» կհայտարարի միանգամից երկու կիսապաշտպանների հետ պայմանագիր կնքելու մասին։ Իտալական ակումբին կմիանան Ռենատա Սանչեսը և Լեանդրո Պարեդեսը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացին և արգենտինացին գտնվում են ակումբի բազայում՝ բուժզննում անցնելու համար։
29-ամյա Պարեդեսը ՊՍԺ-ից 4 միլիոն եվրոյով տեղափոխվում է «Ռոմա», իսկ 25-ամյա Սանչեսը վարձավճարով է տեղափոխվելու, հետագայում 15 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։