«Արսենալը» կփորձի նոր ձախ պաշտպան ձեռք բերել

«Արսենալը» կփորձի նոր ձախ պաշտպան ձեռք բերել, եթե այս տրանսֆերային պատուհանում վաճառի Կիրան Տիրնիին։ Լրագրող Ռայան Թեյլորի խոսքով՝ «զինագործները» ռադարում ունեն երկու խաղացող:

Խոսքը «Լեսթերից» Թիմոթի Կաստանի և «Սաութհեմփթոնից» Կայլ Ուոքեր-Պիտերսի մասին է։ Երկու ֆուտբոլիստների ակումբներն էլ ներկայումս խաղում են Չեմպիոնշիփում, ուստի հնարավոր տրանսֆերը թանկ չի արժենա «Արսենալի» համար։

Հիշեցնենք, որ «Արսենալը» նաև հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելույի ծառայություններով։