Լեոնարդո Բոնուչին իր ծառայություններն է առաջարկել իտալական մեկ այլ թիմի

Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան և ավագ Լեոնարդո Բոնուչին շուտով կարող է հայտնվել իտալական Ա Սերիայի մեկ այլ ակումբում։ Լրագրող Նիկոլո Սկիրայի խոսքերով՝ ֆուտբոլիստն իր ծառայություններն է առաջարկել «Լացիոյին»։

Հաղորդվում է, որ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն ժամանակ է խնդրել մտածելու համար։ «Լացիոն» կասկածներ ունի 36-ամյա պաշտպանին բերելու հարցում, սակայն, միևնույն ժամանակ, նման փորձառու Բոնուչին կարող է օգնել թիմին հասնել իր նպատակներին նոր մրցաշրջանում։

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Լացիոն» զբաղեցրել է երկրորդ տեղը Սերիա Ա-ում և վաստակել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։