«Միլանը» հարձակվող է փնտրում

«Միլանը» հետաքրքրված է երկու հարձակվողներով, այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։ «Ռոսոներիները» դիտարկում են նոր հարձակվողներ ձեռբ բերել, եթե Լորենցո Կոլոմբոն հեռանա թիմից։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան գրանդը հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան և ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեի ծառայություններով։ Իտալական գրանդը ցանկանում է վարձակալել այս ֆուտբոլիստներից մեկին։

Անցած մրցաշրջանում Բրոյան «Չելսիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ, իսկ Էկիտիկեն մասնակցել է ՊՍԺ-ի 32 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։