Lequipe. Նեյմարը ցանկանում է երկու տարի հետո վերադառնալ «Բարսելոնա»

Lequipe հրատարակության լրագրողներին հայտնի է դարձել բրազիլացի հարձակվող Նեյմարի կարիերայի պլանները, ով մոտ է ՊՍԺ-ից Սաուդյան «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն։

31-ամյա բրազիլացի հարձակվողը մտադիր է երկու մրցաշրջան անցկացնել Սաուդյան Արաբիայում, որից հետո նախատեսում է ազատ գործակալի կարգավիճակով վերադառնալ «Բարսելոնա»։

Նշվում է, որ Նեյմարը պատրաստ էր տեղափոխվել իսպանական ակումբ այս ամառ, սակայն գործարքը խափանվեց ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։

Բրազիլացին 2017 թվականին հեռացել է «Բարսելոնայից» և տեղափոխվել ՊՍԺ։ Գործարքը կազմել է ռեկորդային 222 մլն եվրո։ Նեյմարի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։