Ֆեդերիկո Կիեզան կարող է փոխել ակումբային գրանցումը

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայով որպես Նեյմարին փոխարինող, ով կարիերան կշարունակի «Ալ-Հիլալում»:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել 25-ամյա ֆուտբոլիստին և ցանկանում է նրա համար ստանալ 50-60 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Նախկինում ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Ասթոն Վիլան» և «Նյուքասլը», սակայն ֆուտբոլիստը մերժել էր առաջարկը։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա իտալացին 33 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 40 միլիոն եվրո: