Բերնարդու Սիլվան համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան համաձայնել է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է լրագրող Դունկան Քասլսը:

Այս ամառ պորտուգալացուն ձեռք բերելու փորձեր արվեցին ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», Սաուդյան Արաբիայի և Կատարի ակումբների կողմից, սակայն «Մանչեսթեր Սիթին» կտրականապես մերժեց առաջարկները: Դրանից հետո անգլիական ակումբը Սիլվային առաջարկել է նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով։ Բերնարդուն ընդունել է առաջարկը։

Սիլվայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։