Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Մենք չենք ամաչելու այդ մասին խոսելուց»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է 2023/24 մրցաշրջանում թիմի նպատակների մասին։

«Մեր նպատակն է գնալ և հաղթել առաջնությունում։ Մենք չենք ամաչելու այդ մասին խոսելուց»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ նախկինում «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի առաջին տուրում ոչ-ոքի էր խաղացել «Չելսիի» հետ (1:1)։ Ալեքսանդր-Առնոլդը խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները և ստացավ մեկ դեղին քարտ։