ՊՍԺ-ն համաձայնել է Նեյմարին 90 միլիոն եվրոյով վաճառել «Ալ-Հիլալին»

«Պարի Սեն Ժերմենը» համաձայնության է եկել հարձակվող Նեյմարին «Ալ-Հիլալ» տեղափոխելու շուրջ 90 միլիոն եվրոյի դիմաց՝ առանց բոնուսների, հայտնում է RMC Sport-ը:

31-ամյա բրազիլացին երկու տարվա պայմանագիր կկնքի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը պատրաստ է հարձակվողին տարեկան վճարել 80 միլիոն եվրո։

Փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և ակումբի սպորտային խորհրդատու Լուիս Կամպոսը հարձակվողին հայտնել են, որ ակումբը հետաքրքրված չէ նրանով։

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 173 հանդիպում, դարձել 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։