«Թոթենհեմը» Հարի Քեյնին փոխարինող է գտել

«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում», հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 22-ամյա ամերիկացուն դիտարկում է որպես Հարի Քեյնի փոխարինող, ով օրեր առաջ միացավ «Բավարիային»։

2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ռեյմսում»: Լիգա 1-ում նա անցկացրել է 37 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։