Ժոաու Կանսելուն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները մտադիր են գնելու իրավունքով վարձակալել 29-ամյա պորտուգալացուն։

2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։ Պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Պայմանագրի վերջում «Բավարիան» որոշել է չակտիվացնել գնման տարբերակը։ Ֆուտբոլիստի արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 50 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։